«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մկանային անհարմարությունների պատճառով բաց թողեց «Վալյադոլիդի» դեմ խաղը:
Marca-ն գրում է, որ ֆրանսիացի հարձակվողը կարող է ստիպել ու խաղալ «Ատալանտայի» դեմ խաղում: Սակայն թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ու ակումբի ղեկավարությունը չեն ուզում ռիսկի դիմել:
Ավելի վաղ ֆրանսիացի մասնագետն անձամբ էր ասել, որ չեն ցանկանում ռիսկի դիմել Բենզեմայի պարագայում: