«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Վալյադոլիդի» հետ խաղից հետո (1-0) կիսվել է տպավորություններով։
«Շատ կարևոր հաղթանակ էր՝ չորրորդ անըդմեջ հաղթանակը։ Մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը՝ չնայելով ուրիշներին։ Հեշտ հանդիպում չէր։ «Վալյադոլիդին» ևս միավոր էր անհրաժեշտ։ Հիմա մենք խաղում ենք մեր հնարավորությունների ողջ ներուժով։ Գիտենք, որ Կազեմիրոն կարող է նաև գոլեր խփել, ինչը նա այսօր արեց։ Ես ուրախ եմ խաղացողների համար ու ուրախ եմ չոր հանդիպում անցկացնելու համար։
Բենզեմա՞ն։ Նա իրեն ավելի լավ է զգում, բայց մենք ռիսկի չենք դիմի նրան «Ատալանտայի» դեմ խաղում։ Մրցաշրջանի դեռ մեծ հատված կա առջևում»,-ասել է ֆրանսիացի մասնագետը հետխաղյա ասուլիսի ընթացքում։
Բենզեման մկանային վնասվածքի պատճառով բաց էր թողնում «Վալյադոլիդի» դեմ խաղը։ Նա չի խաղա նաև «Ատալանտայի» հետ։