«Ռեալը» Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում նվազագույն հաշվով հաղթեց «Վալյադոլիդին»։ Խաղի միակ գնդակը երկրորդ կեսի միջնամասում գլխի հարվածով խփեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Կազեմիրոն։
Բրազիլացի խաղացողի համար սա ընթացիկ մրցաշրջանում գլխի հարվածով 4-րդ գնդակն էր։ Այս ցուցանիշով Կազեմիրոն լավագույնն է եվրոպական թոփ-5 լիգաների կիսապաշտպանների շրջանում։
«Ռեալը» Պրիմերայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է վաստակած 52 միավորով։ Նրանք հետ են մնում «Ատլետիկոյից» 3 միավորով։ Սիմեոնեի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։