«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կիսվել է «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի վերաբերյալ իր կարծիքով:
«Նա շատ ուշադիր է մանրուքների նկատմամբ, և ես շատ եմ կատարելագործվել նրա հետ իմ աշխատանքի ընթացքում:
Պրեմիեր լիգայի շատ թիմեր փորձում են կրկնօրինակել նրա խաղաոճը:
Նրանք բոլորը ցանկանում են խաղալ փոխանցումներով, այլ ոչ թե գնդակը հեռացնել դարպասից: Պեպը շատ լավ մարզիչ է », — մեջբերում է Ագուերոյին Marca-ն: