«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը տուգանվել է «Պարմայի» հետ խաղում հայհոյախառն արտահայտություններ օգտագործելու համար: Հանդիպումը կայացել է դեկտեմբերի 19-ին և ավարտվել թուրինցիների՝ 4-0 հաշվով հաղթանակով:
Դարպասապահը պետք է 5 հազար եվրո վճարի: Հետաքննությունն այսքան ուշացել է, քանի որ ի սկզբանե պարզ չի եղել, թե կոնկրետ ով է այդ արտահայտությունների հեղինակը:
Բուֆոնին կարող էին որակազրկել մեկ խաղով, բայց որոշել են տուգանել: Ա Սերիայի ակումբներն առաջին անգամ չեն պատժվում հայհոյանքների համար. ընթացիկ մրցաշրջանում ավելի վաղ որակազրկվել էին «Ռոմայի» պաշտպան Բրայան Կրիստանտեն և «Լացիոյի» կիսապաշտպան Մանուել Լացարին:
Հայհոյախառն վիրավորանքները իտալերենում ամենալուրջ հարցերից են համարվում: