Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Ուրականի» ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հնարավոր է կարիերան շարունակի արգենտինական գրանդում՝ «Ռիվեր Փլեյթում»։
Այդ մասին երեկ հայտնել է արգենտինական Ole պարբերականը։ Ըստ աղբյուրի, 24-ամյա Նորբերտոյից բացի, ում տրանսֆերային արժեքը ըստ հեղինակավոր Transfermarkt-ի գնահատվում է 1,5 մլն եվրո, «Ռիվեր Փլեյթը» հետաքրքրված է 19-ամյա հեռանկարային կիսապաշտպան Մատկո Միլյեվիչի ծառայություններով։
Ըստ աղբյուրի, չորեքշաբթի ակումբի ներկայացուցիչները հանդիպելու էին Բալեկյանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու վերջինիս հնարավոր տեղափոխությունը արգենտինական գրանդ։ Ole-ն նշում է, որ եթե տրանսֆերն այժմ չկայանա, հնարավոր է որ այն տեղի ունենա այս ամառ։
Բալեկյանը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում։