ԱՊԼ 16-րդ տուրից հետաձգված խաղում «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջատար «Մանչեսթեր Սիթիին» ու 1-3 հաշվով պարտություն կրեց։
32-րդ րոպեին Ֆոդենն առաջ մղեց հյուրերին, իսկ 5 րոպե անց Ռիկարլիսոնը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 63-րդ րոպեին, Մահրեզը նորից առաջ մղեց հյուրերին, իսկ 77-րդ րոպեին Սիլվան վերջակետ դրեց խաղին՝ գրավելով «Էվերթոնի» դարպասը։
Գվարդիոլայի սաները 56 միավորով վստահ գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողներից (ՄՅՈՒ, «Լեսթեր») առաջ լինելով 10 միավորով։ Անչելոտիի սաները 37 միավորով 7-րդ տեղում են ու մեկ խաղ պակաս են անցկացրել։