Իսպանական Պրիմերայի՝ 2-րդ տուրից հետաձգված խաղում «Աթլետիկոն» հյուրընկալվել է «Լևանտեի» կողմից և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
17-րդ րոպեին հաշիվը բացել է «Լևանտեի» կիսապաշտպան Էնիս Բարդին: 37-րդ րոպեին «Աթլետիկոյի» կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն հավասարեցրել է հաշիվը:
«Աթլետիկոն» 55 միավոր է վաստակել և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:«Լևանտեն» 28 միավորով 11-րդ տեղում է: