«Ատլետիկոյի» 34-ամյա հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ դեռ մտադրություն չունի ավարտել կարիերան։
«Ես դեռ զգում եմ, որ հաճույք եմ ստանում ֆուտբոլից։ Ես գտնվում եմ ֆուտբոլային էլիտայում։ Որոշ մարդիկ չէին հավատում ինձ, որ ես կարող եմ դեռ հանդես գալ այս մակարդակում։
Հուսով եմ՝ առաջիկայում ես շարունակելու եմ մրցակցել ու տրվել ամբողջ 100 տոկոսով։ Ես դեռ չեմ հասկանում, որ հասել եմ այսքան հեռու, ինչքանով որ կարողացել եմ։
Ոչ ոք իրավունք չունի ինձնից ազատվելու։ Ես ինքս կորոշեմ, թե երբ հեռանամ»,-Սուարեսի խոսքն է մեջբերում Football Espana-ն։