Իտալիայի Գավաթի եզրափակիչը՝ «Ատալանտայի» և «Յուվենտուսի» միջև, կարող է անցկացվել Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, և ոչ թե Միլանի «Սան-Սիրոյում», ինչպես ի սկզբանե նախատեսվում էր: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Իտալիայի Գավաթի եզրափակիչն ավանդաբար անցկացվում է Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, սակայն այս անգամ ՈՒԵՖԱ-ն խնդրել էր խաղը մեկ այլ մարզադաշտում անցկացնել մարզադաշտի՝ Եվրո-2020-ին նախապատրաստելու պատճառով : Հիմա ՈՒԵՖԱ-ն կարող է թույլ տալ խաղն անցկացնել Իտալիայի մայրաքաղաքում, բայց, ամենայն հավանականությամբ, այն կանցնի առանց հանդիսականների:
Այժմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս որոշումը համաձայնեցնում է ՈՒԵՖԱ-ի հետ:
Իտալիայի Գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 19-ին: