«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի շրջանակում «Բորուսիա» Դորտմունդի դեմ կայանալիք խաղի սպասելիքներով։
«Սա մրցաշրջանի ամենախոշոր հանդիպումն է այսօրվա դրությամբ։ Սա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ է, ու մեզ դիմակայելու է հիասքանչ թիմ Եվրոպայի ամենատաղանդավոր հարձակվողական գծով։
«Բորուսիան» ունի բարձրակարգ ֆուտբոլիստներ ցանկացած գծում, բայց դա ոչ մի կերպ չի նսեմացնում մեր էնտուզիազմն ու ամբիցիաները։ Մենք ուզում ենք հաղթել այսպիսի ուժեղ թիմերի, ինչպիսին է «Բորուսիան»»,-Լոպետեգիի խոսքն է մեջբերում UEFA-ի պաշտոնական կայքը։
«Սևիլիա» – «Բորուսիա» Դորտմունդ խաղը կկայանա չորեքշաբթի երեկոյան։