NBA ի կանոնավոր առաջնությունում Բրուքլինը հաղթեց Սակրամենտոյին՝ 136: 125 հաշվով: Հաղթողների կազմում Քայրի Իրվինգը վաստակեց 40 միավոր, իսկ Ջեյմս Հարդենը գրանցեց թրիփլ-դաբլ՝ վաստակելով 29 միավոր, 13 խափանում ու 14 փոխանցում:
Բրուքլինի համար այս հաղթանակը 3-րդ անընդմեջն էր, Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում թիմը երրորդ տեղում է:
«Լոս Անջելես Քլիփերս» — «Մայամի Հիթ» — 125: 118
«Գոլդեն Սթեյթ» — «Քլիվլենդ Կավալերս» 129։98
«Յուտա» — «Ֆիլադելֆիա» — 134:123
«Վաշինգտոն» — «Հյուսթոն» — 131: 119
«Ինդիանա» — «Չիկագո» — 112: 120
«Նյու Յորք» — «Ատլանտա» — 123: 112