«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը խոսել է «Շեֆիլդ Յունայթեդի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակի մասին:
«Պայքա՞ր լավագույն քառյակի համար: Մենք ապահովեցինք մեզ ԱՊԼ-ից դուրս մնալուց․ 40 միավորը բավարար է:
Չի կարելի տարվել: Մենք թիմ ենք, որն աճի փուլում է, փորձում ենք լավ հիմքեր ստեղծել: Մենք վայելում ենք այն, ինչ հիմա է կատարվում, բայց ես պարզապես ուզում եմ, որ խաղացողները առաջադիմեն:
Մենք կարող ենք ավելի լավ խաղալ, քան այսօր, այնպես որ դեռ ավելին անելու կա: Մենք հիմա իսկապես հիանալի աշխատանք ենք կատարում», — մեջբերում է Մոյեսին OptaJoe-ն: