«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է փոխել ակումբային գրանցումը:
Ըստ Bild-ի, երեքշաբթի օրը ավստրիացի ֆուտբոլիստը պաշտոնապես կհայտարարի «Բավարիայից» հեռանալու որոշման մասին մրցաշրջանի ավարտին, երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա:
Հաղորդվում էր, որ Ալաբան մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն: Նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Պրեմիեր լիգայի մի շարք ակումբներ:
Մասնավորապես, «Չելսին» մտադիր է պայմանագիր ստորագրել Դավիդ Ալաբայի հետ:The Telegraph- ի հաղորդմամբ՝ ավստրիացին լոնդոնյան ակումբին հայտնել է, որ ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան մոտ 22 միլիոն եվրո վաստակել նոր թիմում: