«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն երկուշաբթի վերադարձել է կատալոնյան թիմի ընդհանուր խմբի մարզումներին: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հնարավոր է, որ 34-ամյա իսպանացին երեքշաբթի օրը կարողանա խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի հետ խաղին:
«Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը կկայանա փետրվարի 16-ի կեսգիշերին: