«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լա լիգայի 23-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (2-0)։
Squawka Football-ի փոխանցմամբ՝ 31-ամյա գերմանացին Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 50 շանս է ստեղծել ու այդ ցուցանիշով առաջին խաղացողն է։
Կրոսի փոխանցումների ճշգրտությունը կազմում է 94 տոկոս։ Նա 2 գոլ է խփել ու 5 գոլային փոխանցում է կատարել Պրիմերայի 20 խաղերում։