Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսը կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ թիմում։
Ինչպես հաղորդում է The Independent-ը՝ «զինագործները» մտադիր են նորից երկարաձգել 33-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։ Թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան գնահատում է բրազիլացու ազդեցությունը երիտասարդների վրա։
Լուիսը «Արսենալ» էր տեղափոխվել 2019-ի ամռանտ, իսկ մինչ այդ նա հանդես է եկել ՊՍԺ-ում ու «Բենֆիկայում»։ Անցած ամառ ակումբը երկարաձգեց նրա հետ պայմանագիրը մինչև 2021 թվական։