Կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնել է, որ դժգոհ է «Բարսելոնայում» իր կարգավիճակից։ Ընթացիկ մրցաշրջանում բոսնիացին 529 րոպե է անցկացրել Լա Լիգայում։
«Չգիտեմ՝ ինչու սպասված խաղաժամանակը չեմ ստանում։ Ես աշխատում եմ։ Պիտի հարգեմ մարզչի որոշումը, չնայած համաձայն չեմ նրա հետ։ Ուզում եմ իմ հետքը թողնել այս ակումբում»,-Պյանիչի խոսքերն է փոխանցում BarcaUniversal-ը։