«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի պաշտպան Դանիել Կարվախալի՝ Լա Լիգայի 23-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղում ստացած վնասվածքը։
«Վնասվածքները շատ են, անհանգստացած եմ։ Երբ կորցնում եմ մի խաղացողի, ինձ որպես մարզիչ՝ դա անհանգստացնում է։ Սա ռեցիդիվ է, ցավում եմ Կարվախալի համար։ Նա 25 րոպե շատ լավ խաղաց։ Վշտացած եմ, որովհետև նա մեզ համար շատ կարևոր է։ Բայց չեմ կարող բացատրել, թե ինչու են մեր խաղացողներն այդքան հաճախ վնասվածքներ ստանում»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։