Անգլիական «Աստոն Վիլան» ցանկանում է ձեռք բերել «Միլանի» դարպասապահ Խոսե Ռեյնային, հաղորդում է Sky Italia-ն:
ԱՊԼ-ի ներկայացուցիչը կփորձի վարձակալել 37-ամյա դարպասապահին մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ակումբի հիմնական դարպասապահը՝ Թոմ Հիթոնը վնասվածք է ստացել:
Նշվում է, որ Ռեյնան դեմ չէ այդ տեղափոխությանը և արդեն շփվել է անգլիական ակումբի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Ռեյնան Իտալիայի այս առաջնությունում մասնակցել է 1 հանդիպման և բաց է թողել 1 գնդակ: