«Յուվենտուսը» մտադիր է ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է Calciomercatonews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, թուրինցիները ցանկանում են ձեռք բերել «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վառանին, որի պայմանագիրն ավարտվում 2022 թվականին և դեռևս չի երկարաձգվել:
Փոխարենը՝ թուրինցիները պատրաստ են առաջարկել պաշտպան Մերիհ Դեմիրալին, որը գոհ չէ «Յուվենտուսում» իր կարգավիճակով: Նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ: Ֆրանսիացու տրանսֆերային արժեքը 70 մլն եվրո է գնահատվում, մինչդեռ թուրք խաղացողինը՝ 30 մլն եվրո:
Սակայն, տրանսֆերը կարող է քիչ հավանական լինել, եթե Վառանը համաձայյնվի մնալ «Ռեալում», քանի որ Զիդանը նրա հետ հույսեր է կապում: