Բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն տեղափոխվեց պայմանագիր է կնքել ՄԼՍ-ում հանդես եկող «Օռլանդո Սիթի» ակումբի հետ:
31-ամյա հարձակվողի հետ պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Բրազիլացին իր նոր թիմին միացել է վիզա ստանալուց հետո:
Հարձակողի վերջին ակումբը «Սան-Պաուլուն» էր, որտեղից նա հեռացել էր 2020 թվականի օգոստոսին: Նոյեմբերին հաղորդվում էր, որ Պատոն կարող է տեղափոխվել անգլիական «Բիրմինգեմ»: Իր կարիերայի ընթացքում Պատոն հանդես է եկել «Ինտերնասյոնալ», «Միլան», «Կորինտիանս», «Չելսի», «Վիլյառեալ» և «Տյանցզին Ցյուանցյան» ակումբներում:
Պատոն Իտալիայի չեմպիոն է, սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն: