Տիմ Կումանը՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի որդին, պատմել է,որ դեռևս չի ծանոթացել կատալոնական թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ.
«Դա դեռ տեղի չի ունեցել: Նա իսկապես ապրում է ինկոգնիտո: Ոչ ոք նրան չի տեսնում: Մի անգամ ես հորս իջեցրի Մեսսիի մոտ: Նա հարցազրույց էր տալիս: Նրանք զրուցում էին խոհանոցի սեղանի շուրջը»,- Կումանի որդու խոսքերն է փոխանցում Voetbalzone-ն:
Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախաեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30 -ը: Անցած ամառ արգենտինացի հարձակվողը կարող էր հեռանալ կատալոնական ակումբից, բայց արդյունքում որոշեց մնալ: 33-ամյա հարձակվողի հիմնական հավակնորդը «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն է: ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն ֆուտբոլիստն այլ ակումբների հետ իրավունք ունի բանակցություններ վարել, եթե նրա պայմանագրի ավարտին նվազագույնը վեց ամիս է մնացել: