«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վիճաբանել է բոլբոյի հետ Իսպանիայի գավաթի «Սևիլիայի» դեմ խաղում (0: 2): Այդ մասին հայտոնում է Marca-ն։
Գերմանացու դարպասի հետևում գտնվող բոլբոյը հանդիպման ընթացքում խաղի մրցավար Մատեու Լաոսից պահանջել է դեղին քարտ ցույց տալ «Բարսայի» խաղացողին:
Տեր Շտեգենը նրան ասել է. «Լռիր և հարգանք ցուցաբերիր: Դուք այստեղ չես եկել խոսելու: Դու այստեղ ես՝ քո գործն անելու համար»:
Բոլբոյը պատասխանել է նրան. «Ես չեմ դադարի խոսել պարզապես այն պատճառով, որ ինձ ասում են. ես չեմ խոսում, ես պարզապես խնդրեցի դեղին քարտ ցույց տալ: Ես չեմ պատրաստվում լռել»:
Մրցավար Մատեու Լաոսը միջամտել է վիճաբանությանը: Նա դիմել է բոլբոյին ՝ ասելով. «Խնդրում եմ, մի լավություն արա ինձ: Երբ գնդակը թռչում է տրիբունաներ, դուք այն կրկին վերադարձրու խաղի մեջ: Սա քո գործն է, լա՞վ»:
Հիշեցնենք, որ այսօր Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Ալավեսին»։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,30 գործակցով, ոչ ոքին՝ 6,50, իսկ «Ալավեսի» հաղթանակը՝ 11,00