«Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Ստեֆանո Պիոլին: Այս մասին հաղորդում է La Gazzetta delli Sport-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 53-ամյա մասնագետի պաշտոնական շնորհանդեսը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով կեսօրին, իսկ դրանից հետո Պիոլին առաջին մարզումը կանցկացնի թիմի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարզչի հետ «Միլանի» պայմանագիրը նախատեսված կլինի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Աշխատավարձը կկազմի 1 միլիոն եվրո:
Պայմանագիրը կարող է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգվել: Եթե նման բան լինի, ապա Պիոլին կաշխատի ևս 1.5 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանը «Միլանը» մեկնարկեց Մարկո Ջամպաոլոյի գլխավորությամբ ու մեկնարկային 7 տուրում 4 պարտություն կրեց: Այժմ «ռոսոներիները» 9 միավորով 10-րդ հորիզոնականում են: