Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր աստղային հարձակվող ձեռք բերել։ Հավանական նորեկների ցուցակում են ՊՍԺ-ի Կիլիան Մբապեն և Դորտմունդի «Բորուսիայի» Էրլինգ Հոլանդը, որոնց Արքայական ակումբը երկար ժամանակ հետևում է:
El Chiringuito-ի համաձայն ՝ համաճարակի ֆոնին ակումբի ֆինանսական ծանր վիճակի պատճառով «սերուցքայինները» կկարողանան միայն մեկ հարձակվող ձեռք բերել: Հավանականությունը մեծ է, որ ակումբի նորեկը կլինի նորվեգացի 20-ամյա հարձակվողը, ում տրանսֆերը կարժենա մինչև 100 միլիոն եվրո:
Բացի այդ, Հոլանդի 8 միլիոն եվրո աշխատավարձը շատ ավելի քիչ է, քան Մբապպեի աշխատավարձը, որը ներկայումս տարեկան կազմում է 22 միլիոն եվրո:
Աղբյուրը պնդում է, որ ՊՍԺ-ն արդեն առաջարկել է Մբապեին նոր պայմանագիր, համաձայն որի նրա աշխատավարձը կարող է բարձրանալ մինչև 30 միլիոն եվրո: Մադրիդի «Ռեալի» համար նույն առաջարկը կրկնելը շատ դժվար կլինի: