Ինչպես հայտնում է Football Itallia-ն, դարպասապահ Սամիր Հանդանովիչից հետո «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կդառնա միլանյան ակումբի հաջորդ ավագը:
Տեղեկություն կա նաև, որ «Ինտերը» նախատեսում է առաջիկայում երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ: Հիշեցնենք, որ Բարելլան միլանյան ակումբ է տեղափոխվել 2018 թվականին ՝ «Կալյարիից»։
Ավելացնենք, որ Ա Սերիայի 22-րդ տուրի «Ինտեր» – «Լացիո» հանդիպումը կարող է հոբելյանական դառնալ միլանյան ակումբի դարպասապահ Սամիր Հանդանովիչի համար: