«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Անդրեյ Կանչելսկիսը հարցազրույց է տվել, որում նա անվանել է անգլիական թիմի ամենաշատ խմիչք օգտագործող ֆուտբոլիստին այն ժամանակ, երբ խաղացել է անգլիական թիմում1991-1995): Ըստ Կանչելսկիսի, այդպիսին էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բրայան Ռոբսոնը:
«Ասենք, որ երեկոյան կարող էինք երկու լիտր խմիչք օգտագործել, իսկ նա՝ 12 լիտր: Նա մի քանի անգամ ավել էր խմում, քան մենք: Եվ հետո նա վեր էր կենում ու հանգիստ գնում տուն: Բնականաբար, մեքենայով չէ, այլ մետրոյով:
Խաղից հետո ալկոհոլ օգտագործելը նորմալ է: Այս տենդենցը հիմա էլ շարունակվում է », — ասել է Կանչելսկիսը լրագրող Թիմուր Ժուրավելի YouTube-յան ալիքում: