«Բավարիան» հաղթել է աշխարհի ակումբային առաջնությունում: Թիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկի համար սա 6-րդ տիտղոսն էր մյունխենյան ակումբի ղեկին:
Նրա հետ «Բավարիան» հաղթել է նաև Գերմանիայի առաջնությունում, Գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի Սուպերգավաթում:
Ֆլիկը «Բավարիայի» ղեկին 68 հանդիպում է անցկացրել, որից 58-ում հաղթանակ է տարել, 5 անգամ ոչ-ոքի է խաղացել ու 5-ում պարտություն կրել: