Հանս-Դիտեր Ֆլիկը Մյունխենի «Բավարիայի» հետ նվաճեց իր վեցերորդ տիտղոսը որպես գլխավոր մարզիչ՝ հաղթելով աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում:
«Բավարիան» հրապարակել է նկար, որում գերմանացին ներկայացված է որպես կոմիքսների հերոս Տանոսը, ով իր ձեռնոցի համար հավաքել է 6 Infinity Stones-ը, ինչը թույլ է տալիս վերահսկել իրականությունը:
«Ձեռնոցը պատրաստ է», — մակագրել է նկարը ակումբի մամուլի ծառայությունը։