Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կայացավ «Ատլետիկի» և «Լևանտեի» միջև առաջին հանդիպումը։
26-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Գոնսալո Մելերոն։ 58-րդ րոպեին Ինյիգո Մարտինեսը հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 4-ին։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս զույգում առաջին խաղում «Սևիլիան» հաղթել է «Բարսելոնային» 2-0 հաշվով։