«Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը խոսել է «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսի ապագայի մասին։
«Ես չգիտեմ ակումբի կամ Սերխիոյի կարծիքը այս ամենի մասին։ Բայց ես ուզում եմ, որ նա երկարաձգի պայմանագիրը։
Նա դեռ կարող է շատ կարևոր մակարդակի վրա խաղալ, նա առաջատար է։ Այն ֆուտբոլիստը, ով այսքան կարևոր է եղել թիմի համար, պետք է ավարտի կարիերան «Ռեալ Մադրիդում»։ Ո՛չ Ռաուլը, ո՛չ Կասիլյասը, ո՛չ էլ Յիերոն դա չարեցին, ու շատերը դա չեն արել «Ռեալում»։
Ամեն պարագայում, դա պետք է հանգուցալուծվի որքան հնարավոր է շուտ։ Ու երբ լինի հաստատուն որոշում, պետք է հաղորդակցվել երկրպագուների հետ»,-ասել է Միյատովիչը Goal-ի հետ զրույցում։