«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/32-րդ եզրափակիչի «Կանի» դեմ խաղում (1-0):
Բրազիլացի հարձակվողը մկանային վնասվածք է ստացել ու չի կարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղին, հաղորդում է L’Equipe-ը։
Նեյմարին ապաքինման համար կպահանջվի 4 շաբաթ։ Մեծ է հավանականությունը, որ հարձակվողը բաց կթողնի նաև կատալոնական ակումբի դեմ պատասխան հանդիպումը, որը կայանալու է մարտի 10-ին։
Փարիզյան թիմը «Բարսելոնայի» հետ կխաղա փետրվարի 16-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը մասնակցել է 11 հանդիպման ՊՍԺ-ի կազմում Լիգա 1-ում ու դարձել է 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։