«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն շարունակում է իր անվան շուրջ պատմություններ ստեղծել։ Այս անգամ իսպանացին բացահայտ վատ պահվածք է դրսևորել «արքայական» ակումբի ֆիզպատրաստության մարզիչ Գրեգորի Դյուպոնի նկատմամբ։
«Խետաֆեի» դեմ Լա լիգայի խաղում (2-0) Զինեդին Զիդանը հրահանգել է Իսկոյին տաքանալ դաշտ դուրս գալուց առաջ։ «Ռեալի» կիսապաշտպանը 1 րոպեից ավել հարդարել է մազերը ու սպասեցնել տվել ֆիզպատրաստության մարզչին, հաղորդում է Marca-ն։
Ավելի վաղ Զինեդին Զիդանը Իսկոյի բացակայությունը «Խետաֆեի» դեմ խաղի մեկնարկային կազմում բացատրել էր նրանով, որ նա նոր է վերսկսել մարզումները ու պատրաստ չէր առաջին րոպեներից խաղալուն։
Հիշեցնենք, որ Իսկոն ցանկանում է ամռանը հեռանալ «Ռեալից»։