«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել մոնտենեգրոցի ձախ պաշտպան Դեյան Բոլյեվիչի հետ:
30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Սմեդերովո», «Նովի Պազար», «Վոզդովաց» և «Չուկարիչկի», Սլովակիայի «Տատրան», ուզբեկական «Նասաֆ», ռուսական «Լուչ-Էներգիա», Մոնտենեգրոյի «Պոդգորիցա» և Մալթայի «Հիբերնիանս» ակումբներում` դառնալով Մոնտենեգրոյի և Մալթայի չեմպիոն, Սերբիայի Գավաթակիր:
Փորձառու պաշտպանի նախորդ թիմը ղազախական «Տարազն» էր, որի կազմում Բոլյեվիչը 18 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: