«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ խաղում «Սևիլիայից» կրած պարտությունից հետո (0: 2) բացատրեց Սամուել Ումտիտիի ընդգրկվելը մեկնարկային կազմում և մեկնաբանեց կենտրոնական պաշտպանի արդյունավետ սխալները:
«Լանգլեն լավ է: Ումտիտիին և Մինգեսուին մեկնարկից խաղացնելու որոշումը կայացվել էր խիտ ժամանակացույցի պատճառով: Մենք շատ պաշտպաններ չունենք, և մեզ բոլորն են պետք:
Առաջին գոլի հետ կապված․ մենք չափազանց մեծ ազատություն տվեցինք մրցակցին ոչ միայն պաշտպանական գծում, այլև դաշտի միջնամասում: Իսկ երկրորդ զիջած գնդակի դրվագում մենք չէինք կարող ճիշտ օգտագործել օֆսայդի թակարդը:
Ումտիտին լավ հանդես եկավ այս խաղում: Նա սխալներ թույլ տվեց, ինչպես բոլորը: Դա ֆուտբոլի մի մասն է: Անարդար է քննադատել նրան: Մենք բոլորս միասին պարտվում ու հաղթում ենք»,- մեջբերում է Կումանին Marca-ն: