«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հեգնանքով է պատասխանել «քաղաքայինների» ՝ ԱՊԼ չեմպիոնությունը նվաճելու հարցին։
«2-3 ամիս առաջ մենք ոչինչ չունեինք․ չեմպիոն դառնալու, ՉԼ-ում հայտնվելու շանսեր չկային, բայց հիմա պատրաստ ենք։ Այնքան պատրաստ ենք, որ, հավանաբար, չարժե այլևս խաղալ ԱՊԼ-ում, որովհետև մենք արդեն չեմպիոն ենք։ Չեմ հասկանում՝ ինչու պիտի խաղանք «Տոտենհեմի» հետ, իսկ հետո «Էվերտոնի»։ Չեմ հասկանում, որովհետև մենք արդեն չեմպիոն ենք։
Հասկանում եմ՝ մարդիկ ինչու են այդպես խոսում այդ մասին, բայց հավերժ ու իդեալական ոչինչ չկա։ Այն, ինչ մենք հաղթել ենք անցյալում, չի նշանակում, որ պիտի ապագայում էլ հաղթենք։ Պիտի կենտրոնանանք մյուս խաղի վրա։ Իմ կարիերայի ողջ ընթացքում բոլոր թիմերի հետ մտածել եմ ու ասել հենց դա։ Հիմա բացառություն չէ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը։
«Մանչեսթեր Սիթին» 50 միավորով գլխավորում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակը։