Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը իսպանական Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Ուեսկայի» հետ անցկացրած խաղից հետո զրուցել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղյուրի փոխանցմամբ, «Արքայական ակումբի» ղեկավարությունն աջակցել է ֆրանսիացուն: Հիշեցնենք՝ Պերեսն ավելի վաղ Զիդանի առջև Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում հաղթելու խնդիր էր դրել: Այս դեպքում Զիդանը կպահպանի տեղը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ռեալն» ավելի վաղ դուրս է մնացել Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններից, իսկ Պրիմերայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով «Բարսելոնային», իսկ առաջատար «Աթլետիկոյին»՝ 8 միավորով: Ընդ որում, «Աթլետիկոն» 1 խաղ պակաս է անցկացրել:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Ռեալը» կխաղա «Ատալանտայի» հետ: