«Տորոնտո Ռեփթորսը» NBA-ի կանոնավոր առաջնությունում 128:113 հաշվով հաղթեց «Մեմֆիս Գրիզլիսին»: Հաղթողների կազմում 32-ական միավոր վաստակեցին Ֆրեդ Վանվլիտը և Պասկալ Սիակամը:
«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը «Օկլահոմայի» դեմ խաղում (119: 112 ) գրանցեց մրցաշրջանի երրորդ թրիփլ-դաբլը: Ըստ StatMuse-ի, 36-ամյա Ջեյմսը 35-ը լրանալուց հետո իր իններորդ թրիփլ-դաբլն է կատարել ՝ գերազանցելով Ջեյսոն Քիդին (8) ՝ դառնալով NBA-ի պատմության ռեկորդակիրը այդ ցուցանիշով:
NBA. Կանոնավոր մրցաշրջան
Մեմֆիս — Տորոնտո — 113: 128
Չիկագո — Վաշինգտոն — 101: 105
Դալլաս — Մինեսոտա — 127: 122
Շարլոտա — Հյուսթոն — 119: 94
Սան Անտոնիո — Գոլդեն Սթեյթ — 105: 100