«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբայի որդին` Իսաակ Դրոգբան պայմանագիր է ստորագրել Իտալիայի չորրորդ դիվիզիոնի (D սերիա) «Ֆոլորե Կարատես» ակումբի հետ:
20-ամյա հարձակվողը Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, քանի որ ծնվել է Փարիզում: Իսահակը խաղում է հարձակման բոլոր դիրքերում, բայց նրա առաջնային դիրքը կենտրոնական հարձակվողն է:
Դիդյե Դրոգբայի որդին իր ֆուտբոլային կարիերան սկսել է Չելսիի ակադեմիայում: Ավելի ուշ նա խաղացել է ֆրանսիական «Գինգամպի» երկրորդ թիմում:
«Ֆոլորե Կարատեսը» զբաղեցնում է 7-րդ տեղը Սերիա D-ի ընթացիկ առաջնությունում: