«Սան Պաուլոյի» հարձակվող Բրենները կարիերան կշարունակի «Ցինցինատիում»: 21-ամյա բրազիլացու համար ամերիկյան ակումբը կվճարի 13 միլիոն դոլար, ևս 2 միլիոն կվճարի բոնուսների տեսքով: Ինչպես նաև «Սան Պաուլուն» կստանա խաղացողի հետագա վաճառքի գումարի 20% -ը, հայտնում է ESPN-ը:
Բոնուսների հետ միասին այս գումարը կրկնում է MLS տրանսֆերային ռեկորդը: 2018-ին «Ատլանտա Յունայթեդը» 15 միլիոն դոլար վճարեց արգենտինացի Էզիկիել Բարկոյի համար:
Դեկտեմբերին «Այաքսը» Բրենների համար «Սան Պաուլոյին» առաջարկել էր 10 միլիոն եվրո:
Բրենները «Սան Պաուլոյի» կազմում անցկացրած 56 խաղում դարձել է 24 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Ըստ միջազգային մամուլի, բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում նաև «Արսենալը» և «Բարսելոնան»։