Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վավերդեն խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Էսպանյոլի» հետ հանդիպման արդյունքի մասին (2:2), տեղեկացնում է Marca-ն:
«Մենք գիտակցում էինք, որ բարդ հանդիպում է լինելու: Սա դերբի է, որտեղ հեշտ խաղեր չեն լինում:
Կարող էինք վստահ հաղթանակ տանել, եթե օգտագործեինք մեր գոլային պահերը: Դե Յոնգի հեռացումը ազդեց խաղի ելքի վրա:
Իհարկե, մենք հիասթափված ենք, քանի որ ցանկանում էինք երեք միավոր վաստակել»,- ասել է Վալվերդեն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և հավասարվեց Մադրիդի «Ռեալին»՝ կիսելով առաջին հորիզոնականը: