ԱՊԼ 23-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Շեֆիլդին» ու 2-1 հաշվով հաղթանակ տոնեց։
Առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ հյուրերի կազմում հաշիվը բացեց Մաունթը։ Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 54-րդ րոպեին, Ռյուդիգերը դարձավ ինքնագոլի հեղինակ՝ հավասարեցնելով հաշիվը։ Ընդամենը 4 րոպե անց, սակայն, Ժորժինյոն գրավեց տանտերերի դարպասն ու հաղթանակ պարգևեց «Չելսիին»։
«Չելսին» 39 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Շեֆիլդը» 11 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։