Ամստերդամի «Այաքսի» մարզական տնօրեն Մարկ Օվերմարսն ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է զբաղեցնել իսպանական «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնը, հայտնում է De Telegraaf-ը:
47-ամյա Օվերմարսը, որը կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստն է, կարող է վերադառնալ կատալոնական ակումբ: Նշվում է, որ «Բարսելոնայի» հետ մեկտեղ (նա այնտեղ հանդես է եկել 2000-ից 2004 թթ.) Մարկը դեմ չէ վերադառնալ աև Լոնդոնի «Արսենալ», որի կազմում հանդես է եկել նախքան կատալոնական ակումբ տեղափոխվելը (1997–2000):
Հաղորդվում է, որ Օվերմարսը կարող է դառնալ «Բարսելոնայի» մարզական տնօրենը, եթե ակումբի նախագահը դառնա Ժոան Լապորտան կամ Տոնի Ֆրեյշան: Վիկտոր Ֆոնտը արդեն ասել է, որ այս պաշտոնում իր թեկնածուն Ժորդի Կրույֆն է: