ԱՊԼ-ի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»։
Հանդիպման 24-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Էդինսոն Կավանին։ Մինչև ընդմիջում «մանկունյանցիների» առավելությունը կրկնապատկեց Բրունո Ֆերնանդեշը։
Ընդմիջումից հետո «Էվերթոնը» հետ բերեց կորցրածը։ Աբդուլայե Դուկուրեն 49-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը։ 3 րոպե անց հաշիվը հավասարեցրեց Խամես Ռոդրիգեսը։
70-րդ րոպեին ՄՅՈՒ-ն դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Սքոթ Մաքթոմինայը։ Թվում էր՝ տանտերերը հերթական 3 միավորը կվաստակեն, սակայն մրցավարի ավելացրած ժամանակի 6-րդ րոպեին Դոմինիկ Կալվերտ-Լյուինը գրավեց մրցակցի դարպասը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։