Ա սերիայի 21-րդ տուրում «Ատալանտան» ընդունել է «Տորինոյին»։
Տանտերերը շատ կարճ ժամանակում երեք գնդակի առավելություն ստացան։ 14-րդ րոպեին աչքի ընկավ Յոսիպ Իլիչիչը։ 5 րոպե անց Ռոբին Գոսենսը կրկնապատկեց «Ատալանտայի» առավելությունը։ Եվս երկու րոպե անց հաշիվը խոշոր դարձրեց Լուիս Մուրիելը։
Մինչև ընդմիջում «Տորինոն» երկու գնդակ հետ բերեց։ 42-րդ րոպեին Անդրեա Բելոտտին գրավեց մրցակցի դարպասը։ Մրցավարի ավելացրած ժամանակի առաջին րոպեին էլ աչքի ընկավ Բրեմերը։ Խաղավերջում Ֆեդերիկո Բոնացոլին հավասարեցրեց հաշիվը։ Խաղն ավարտվեց 3-3 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ատալանտան» միավորների քանակը հասցնում է 37-ի ու 7-րդն է Ա սերիայի մրցաշարային աղյուսակում։ «Տորինոն» 16 միավորով 17-րդն է։