«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում «Հերտայի» նկատմամբ տարած հաղթանակը (1: 0):
«Առաջին խաղակեսը դժվար ստացվեց, բայց թիմը շատ լավ կատարեց իրենց գործը: Մենք պահեցինք հաշիվը մինչև վերջ, այնպես որ ես երջանիկ եմ»,-նշել է մարզիչը:
Այս հաղթանակի շնորհիվ մյունպենյան թիմը միավորների քանակը հասցրեց 48-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։