«Բավարիայի» խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն նշել է, որ մյունխենյան ակումբում միշտ ուրախ կլինեն տեսնելու թիմի նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայնգերին: Հիշեցնենք, որ «Չիկագո Ֆայրում» հանդես եկող Բաստիանը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները մեխից կախելու մասին:
«Մեծագույն կարիերա է մոտենում ավարտին:
Բաստիանը հաղթել է ամենը, ինչ հնարավոր էր հաղթել համաշխարհային ֆուտբոլում: Նա գերազանց մարդ է: «Բավարիայի» դռները միշտ բաց են նրա համար», — Ռումենիգեի խոսքերն է մեջբերել մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Շվայնշտայգերը «Բավարիայի» հիմնական կազմում խաղացել է 2000-ից 2015 թվականներին: Գերմանական ակումբի հետ նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 7 անգամ հաղթել է երկրի Գավաթն ու 2 անգամ դարձել սուպերգավաթկիր, ինչպես նաև 2012/13 մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան: