«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է ՈւԵՖԱ-ի կողմից `իրեն մեկ տարով որակազրկելու որոշումը:
“Բարեւ. Տեղեկացնում եմ ձեզ, որ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն ինձ որակազրկել է 12 ամսով ՝ դրական դոպինգ թեստի համար, որն անցել եմ 2020 թվականի հոկտեմբերին:
Ես ուզում եմ հասկացնել, որ այս իրավիճակը մարդկային սխալի արդյունք է: Ես խմեցի մի հաբ, որը պարունակում է WADA-ի կողմից արգելված նյութ : Այս հաբը նշանակվել է իմ ընկերուհուն, և ես այն սխալմամբ ընդունել եմ, քանի որ փաթեթավորումը գրեթե նույնն է: Ես շատ ցավում եմ դրա համար:
Ես հարգում եմ ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեին, բայց համաձայն չեմ նրանց որոշման հետ այս պարագայում: Ես գտնում եմ, որ պատիժը ավելորդ է և անհամաչափ, քանի որ ՈւԵՖԱ-ն խոստովանել է, որ դա ոչ միտումնավոր սխալ էր: Բոլորն էլ գիտեն, որ ես հետևում եմ առողջ ապրելակերպին: Ֆուտբոլային կարիերայիս հենց սկզբից ես միշտ դեմ եմ եղել դոպինգի օգտագործմանը:
Ես 24 տարեկան եմ, և անցած մի քանի մրցաշրջանների ընթացքում ինձ բախտ է վիճակվել խաղալ «Այաքսի» և Կամերունի ազգային հավաքականի խաղերի գրեթե ամեն րոպեն՝ դառնալով Նիդերլանդների վերջին չորս տարվա լավագույն դարպասապահ և Աֆրիկայի լավագույն դարպասապահ վերջին երեքում:
Իմ խոսքն այն է, որ ես կարիքը չունեմ այդպիսի նյութեր օգտագործել՝ կարիերաս ավելի լավը դարձնելու համար: Ես բողոքարկելու եմ որոշումը Սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) ՝ անմեղությունն ապացուցելու և անունս մաքրելու համար: Հուսով եմ `շուտով խաղադաշտ կվերադառնամ` անելու այն, ինչ սիրում եմ և օգնելու գործընկերներիս: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել «Այաքսին» և Կամերունի ազգային հավաքականին ՝ ինձ ցուցաբերած աջակցության և հավատի համար», — գրել է Օնանան Twitter-ում: