«Զենիթի» դարպասապահ Միխայիլ Կերժակովն ամփոփել է «Արարատ-Արմենիայի» հետ ընկերական խաղի արդյունքները (4: 0):
«Կարծում եմ, որ հաշիվն ինքնին խոսուն է՝ 4: 0», — Կերժակովի խոսքերը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մենք հաղթեցինք բարձր կարգի շնորհիվ, եթե կարող եմ այդպես ասել: Չնայած շատ ինտենսիվ մարզմանը և ծանրաբեռնվածությանը, այսօր շատ բան է տեղի ունեցել: Կարծում եմ ՝ բոլորը երջանիկ են»,- ավե;ացրել է դարպասապահը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատ-Արմենիան» ընկերական խաղում հանդիպեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ: Ռուսաստանի չեմպիոնը վստահ հաղթանակ տոնեց՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով Հայաստանի չեմպիոնի դարպասը։